հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռազմասպորտային կողմորոշման դասընթացներ՝ նախազորակոչային տարիքի երիտասարդների համար

Ռազմասպորտային կողմորոշման դասընթացներ՝ նախազորակոչային տարիքի երիտասարդների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE) նախազորակոչային տարիքի երիտասարդների համար մտադիր է կազմակերպել ռազմասպորտային կողմորոշման դասընթացներ: Այս մասին այսօր ICT Leaders Meeting ֆորումում ասել է Instigate խմբի ղեկավար, UATE-ի ռազմատեխնիկական հարցերով պատասխանատու Արման Պողոսյանը:

Ըստ նրա՝ համաձայն UATE ռազմավարության՝ գործունեության ռազմատեխնիկական բլոկի ուղղություններից մեկը «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակում միջոցառումներն են:

Պողոսյանը նշել է, որ Միությունը մտադիր է անցկացնել դասընթացներն առանց պետության մասնակցության՝ առնվազն սկզբնական փուլում: «Այդ ծրագիրը Կգործի ԱրՄաթ լաբորատորիաների սկզբունքով եւ արդյունքում կարող է դառնալ խոշոր պետական ծրագիր»,-նշել է նա:

Արման Պողոսյանն անդրադարձել է վերջին տարիներին կատարված աշխատանքին և ընդգծել ՏՏ ընկերությունների ներդրումը Ռազմարդյունաբերական կոմիտեում: «Մենք աշխատել ենք Ռազմարդյունաբրական կոմիտեի հետ: Արդյունքում ստեղծվել էր փորձագիտական խումբ, որը որոշել էր՝ ով է ՏՏ հանրույթում ի վիճակի որոշել Ռազմարդյունաբերական կոմիտեի այս կամ այն խնդիրը: Արդյունքում ստեղծվել էր 7 ընկերություն, որոնց մի մասն այժմ աշխատում է եւ արդեն տրամադրում ծառայություններ բանակի համար»,-ասել է նա:

  • Կիսվել: