շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են եղել. Փաշինյան

Ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են եղել. Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացավ Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ:

 

Փաշինյանն անդրադարձավ ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին և ասաց. «Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել, մասնավորապես՝ փոխվել է Ռազմարդյունաբերական ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Ես ուզում եմ, առիթից օգտվելով, Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն հայտնել մինչ այժմ այդ ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար:

 

Ցանկանում եմ հաջողություն մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, նաև Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա»:

 

Զեկույցով հանդես եկավ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվեցին ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր:

  • Կիսվել: