չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Ռազմաքաղաքական ղեկավարությունը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Այսօր ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Վարչապետը հուշահամալիրում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ու տեղի ունեցել տոնական քայլերթ:

Այնուհետև ծաղկեպսակներ են դրվել և ծաղիկներ խոնարհվել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Միջոցառման ավարտին Հայոց ազգագրության թանգարանում  տեղի է ունեցել պետական պարգևների հանձնման արարողություն:

  • Կիսվել: