կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն. նախարար

Ռազմամթերքի արտադրական կարողությունների առումով 2021-ին լուրջ ձեռքբերումներ կլինեն. նախարար

Հայաստանում ռազմամթերքի արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ կլինեն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը

Պատասխանելով «Իմ քայլը»-ից Սոս Ավետիսյանի՝  Հայաստանում արտադրվող ռազմամթերքի արտահանման հնարավորությունների մասին հարցին, նախարարը նշեց․

«Ռազմարդյունաբերության նպատակները հենց արդյունաբերական պոտենցիալի ավելացումն է, նաև արտադրական հզորությունների ավելացումը: Հայաստանի շուկայի սահմանափակությունը հաշվի առնելով՝ դա անհրաժեշտաբար պետք է միտված լինեն նաև արտահանմանը: Ներդրումները, որոնք կատարվել են, հենց այդպիսի ուղղվածություն էլ ունեն: Հայաստանում կատարվել են ներդրումներ, որպեսզի արտադրանքը վաճառվի թե ներսի շուկայում, թե հենց արտահանվի դուրս»։

Նրա խոսքով՝ սակայն ոլորտի զարգացման համար անհրաժեշտաբար դրսի շուկայի հնարավորությունները ևս պետք է օգտագործվեն:

«Արտադրական կարողությունների իմաստով 2021-ին բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք և կունենանք: Նաև դրսի շուկայի հետ կան նախնական պայմանավորվածություններ»,-ասաց նախարարը:

 

  • Կիսվել: