ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմամթերք ձեռք բերելու պլանը փոխել են 2018-ին․ hիմա հարցրեք՝ ձեռք բերված զենքերից քանի՞սն է կրակել՝ ոչ մեկ․ Հակոբյան

Ռազմամթերք ձեռք բերելու պլանը փոխել են 2018-ին․ hիմա հարցրեք՝ ձեռք բերված զենքերից քանի՞սն է կրակել՝ ոչ մեկ․ Հակոբյան

2016 թվականի պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն որոշել էր, որ պատերազմը նոր ձևի է լինելու և սկսվել էր ԶՈւ-երի զարգացման պլանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

Նա նշեց, որ այդ ժամանակ կարճ ժամկետով նշանակվել էր ՊՆ փոխնախարար և այդ բոլոր պայմանագրերն ինքն է կնքել, որով սպառազինվել է մեր բանակը:

«Ձեռք են բերվել սմերչ կայաններ, «ՏՈՐ»-եր, «ԻԳԼԱ-Ս», դրանք այն զենքերն են, որոնք այս պատերամզում կռվել են: Պայմանագրերը կնքվել են 16-ին, դրանք ձեռք են բերվել 2017 թվականին, բացառությամբ ՏՈՐ համակարգի մի մասի, որը ձեռք է բերվել 2018 թվականին, բայց այն ժամանակ ես եմ եղել ԳՇ պետը: Ձեռք են բերվել նաև մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր  էր դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ կա 2017 թվականի պլանը, թե ինչ պետք է ձեռք բերվեր 2018 թվականին:

«Պլանը կա, չեն կարող ջնջել դա: 18-22 թվականի զարգացման պլանում եղել է՝ ևս 2 դիվիզիոն «ՏՈՐ», ընդ որում՝ մեկը 18 թվականին և դրա գումարը 10 տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել: Այդ պլանը վերացական չի եղել, այդ պլանը գրված է, թե գումարը որտեղից է վերցվում, գումարները կային արդեն, դա ցանկությունների պլան չէր: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, պետք է ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամթերք: Փոխել են 18 թվականի գործող պլանը»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ այդ ամենի փոխարեն ձեռք են բերել ՍՈւ 30, և հետագaյում նաև «ՕՍԱ»-ներ:

«Հիմա հարցրեք քանի՞սն է դրանցից կրակել, ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է, դա ինչի համար են ձեռք բերել: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես երկրի ղեկավարին՝ վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած իրեն ասել եմ՝ ՍՈւ 30-երի ձեռքբերման համար հանցագործություն եք կատարել և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանն ասաց՝ դե արդեն արել եմ: Այնպես չէ, որ չեն ասել իրեն»,- հայտարարեց նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: