շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել, իսկ մյուսի պաշտոնը սխալ է նշված․ ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել, իսկ մյուսի պաշտոնը սխալ է նշված․ ՊՆ-ն՝ ՌՈ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանյան ակումբներից մեկում վիճաբանությւոն և ծեծկռտուք է եղել Ռազմական ոստիկանության բարձրաստիճան ծառայողների, այդ թվում՝ Երևանի կայազորի քրեականի պետ ու ակումբի աշխատակիցների միջև, ինչ հետևանքով 4-5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

ՊՆ-ից հայտնեցին, որ միջադեպը ռազմական ոստիկանության աշխատակցի ծառայողական պարտականությունների կատարման հետ որևէ առնչություն չունի։

«ՌՈ աշխատակիցն այդ ժամին ծառայության մեջ չի եղել: Նաև սխալ է նշված աշխատակցի զբաղեցրած պաշտոնը: Մնացյալ հարցերի պարզաբանման համար խնդրում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- փոխանցեցին նախարարությունից։

  • Կիսվել: