չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմական համալսարանի կուրսանտական կազմը մասնակցել է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության թեմայով դասընթացի

Ռազմական համալսարանի կուրսանտական կազմը մասնակցել է զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության թեմայով դասընթացի

ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտական կազմի համար hունիսի 13-ին անցկացվել է դասընթաց՝ «Կյանքի իրավունքը և պետության պարտավորությունը զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանության հարցում» թեմայով: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Դասընթացը, որը վարել է  ԵԽ միջազգային փորձագետ Սաշա Յանկովիչը, կազմակերպել էին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում - II փուլ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

  • Կիսվել: