չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը միշտ մեծ է եղել, մենք չգիտեինք միայն հնարավոր հարվածի վայրն ու ժամանակը. Փաշինյան

Ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը միշտ մեծ է եղել, մենք չգիտեինք միայն հնարավոր հարվածի վայրն ու ժամանակը. Փաշինյան

2000-ականների սկզբից Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը մտադիր է ռազմական ճանապարհով լուծել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասացվարչապետ Նիկոլ Փաշինյան:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այն գնահատականը, որ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը մեծ է, մշտապես ի հայտ է եկել: Սրանում որեւէ գաղտնիք չկա: Մենք միայն չգիտեինք հնարավոր հարվածի վայրի ու ժամանակի մասին՛՛:

Խոսելով բանակցությունների մասին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանն ավելի քան տասը տարի տեւած բանակցություններից հետո հասել է միայն նրան, որ ՛՛Ղարաբաղի շուրջ տեղակայված շրջանները՛՛ պետք է փոխանցվեն Ադրբեջանին: Ըստ Փաշինյանի՝ դա նույնիսկ չեն փորձել ինչ-որ կերպ թաքցնել:

 

  • Կիսվել: