շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռազմական գործողություն՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով, սպառազինությամբ աջակցություն Հայաստանի բանակին․ ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը ՀՀ-Ադրբեջան ճգնաժամի պայմաններում

Ռազմական գործողություն՝ ԱԹՍ-ներով և հրթիռներով, սպառազինությամբ աջակցություն Հայաստանի բանակին․ ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը ՀՀ-Ադրբեջան ճգնաժամի պայմաններում

Իրանական էլեկտրոնային ռեսուրսները տարածել են գրաֆիկական պատկեր այն մասին, թե ինչ հնարավոր գործողությունների կգնա Իրանը Հայաստանի և Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման միջև ճգնաժամի պայմաններում, տեղեկությունը տելեգրամյան ալիքում հայտնել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ըստ այդմ, Թեհրանը նախատեսում է՝ զորավարժությունների և ռազմական վարժանքների անցկացում, դիվանագիտական խողավակներով զգուշացում Բաքվին, Հայաստանի հետ երկկողմ ռազմական պայմանագրի կնքում, սահմանափակ ռազմական գործողություն ԱԹՍ-ներով և հրթիռներով, Հայաստանի բանակին սպառազինությամբ աջակցություն և զինվորական խորհրդականների տրամադրմամբ լոգիստիկ օժանդակություն», - գրել է նա՝ կցելով գրաֆիկական պատկերը պարսկերենով։

  • Կիսվել: