ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող

Ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը` ԶՈՒ շախմատի թիմային առաջնության հաղթող

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի հավաքական թիմը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներում`ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվելով պատվոգրով:

ՀՀ ԶՈՒ շախմատի թիմային առաջնության ուսումնական զորամասերի փնջի մրցումներն անցկացվել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, որին մասնակցել է ուսումնական զորամասերի 16 թիմ:

«Շնորհավորելով բժշկական բուհի ՌԲՖ հավաքական թիմի 5 կուրսանտին` մաղթում ենք նորանոր հաջողություններ», -նշել են ԵՊԲՀ-ից։

  • Կիսվել: