ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քրեական բարքերի համար բանակում պետք է ավելի խիստ պատժել. Գաբրիել Բալայան

Քրեական բարքերի համար բանակում պետք է ավելի խիստ պատժել. Գաբրիել Բալայան

Բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային վեճերից»,- նշեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ նման դրսեւորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: 

Ի պատասխան վերջերս տեղի ունեցած զինվորների զոհվելով եւ վիրավորմամբ ողբերգական դեպքի մասին հարցին՝ Գաբրիել Բալայանը նշեց, որ հանգամանքները պարզվում են: 

«Հաջողվել է շատ դեպքեր կանխել: Սակայն անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել եւ թղթի վրա գրանցել: Կարեւոր է տեղերում աշխատանքի կատարումը»,- ասաց Բալայանը: 

Նրա խոսքով՝ արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր:

  • Կիսվել: