կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՔՊ-ն Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ՔՊ-ն Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է ՀՀ ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ 
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
 
Երկուստեք արձանագրվել է միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը»,- գրել է Հովհաննիսյանը:

  • Կիսվել: