կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՔՊ-ականներից ովքեր են ծառայությունից ազատվել․ ցանկ

ՔՊ-ականներից ովքեր են ծառայությունից ազատվել․ ցանկ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առիթը բաց չի թողնում բարձր ամբիոններից հայտարարել, որ նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյաների որդիները գումարով ու այլ տարբեր միջոցներով ազատվել են բանակում ծառայությունից: Գրում է Armlur.am-ը։ 
Չնայած այս մեղադրանքներին՝ հեղափոխականների թիմում նույնպես շատ են զինվորական պարտադիր ծառայությունից խուսափածները:

Նիկոլ Փաշինշանը թեև շատ է սիրում բանակում չծառայելու համար մեղադրել իր ընդդիմախոսներին, բայց ինքն էլ չի ծառայել բանակում:

Վարչապետի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը դեռ 2020թ-ին, արձագանքելով տարբեր խոսակցությունների, մեկնաբանել էր, որ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում այն հիմքով, որ նրա երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Գիտությամբ զբաղվելու հիմքով բանակում չի ծառայել նաև Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա տեղակալը՝ ԱԳ երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը նույպես չի ծառայել բանակում:
Առողջական խնդիրների պատճառով բանակում չեն ծառայել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Իշխող խմբակցության պատգամավորներից շատերը նույնպես պարտադիր զինծառայություն չեն անցել: Բանակում չծառայած պատգամավորներն են՝ Էդուարդ Աղաջանյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Սերգեյ Բագրատյանը:

Տարբեր պատճառներով պարտադիր զինվորական զինծառայությունից ազատվել են նաև ՔՊ-ական պատգամավորների և պաշտոնյաների որդիները:
Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները:Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփը Աղազարյանը, որը վերջերս ազատվել էր Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից:

Զինծառայությունից ազատված են նաև ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյանները: Ըստ մամուլում հրապարակվող տեղեկությունների՝ երկուսն էլ ազատվել են առողջական հիմքով:

Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին՝ Գուրգեն Արսենյանը ևս առողջական հիմքով է ազատվել բանակից։

  • Կիսվել: