շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են զինված ուժերում կանանց հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող հարցեր

Քննարկվել են զինված ուժերում կանանց հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության ներկայացուցիչները նոյեմբերի 1-ին մասնակցել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի քննարկ­մա­նը, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկմանը, որին մասնակցել են միջազգային փորձագետներ, ՄԻՊ գրասենյակի, իրավապաշտպան ՀԿ-ների ներկայացուցիչներ, արծարծվել են զինված ուժերում կանանց ծա­ռա­­յության կազմակերպմանը, հավասար հնարավորությունների ապահովման և խտրականության բացառման մշակույթի հետագա զարգացմանը, միջազգային իրավունքների նորմերին առնչվող հարցեր:

Ներկայացվել են զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության նպա­տա­կով իրակա­նաց­վող միջոցառումնե­րը: Անդրադարձ է եղել նաև զինծառա­յող­ների շրջանում մարդու իրավունք­նե­րի և ոչ կանոնագրքային վարքագծի մասին զեկուցմանն առնչվող հարցերին:

 

  • Կիսվել: