ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր․ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին եւ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության եւ հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները:

Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար եւ պարգեւատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները:

  • Կիսվել: