ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող խնդիրներ

Քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող խնդիրներ

Դեկտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 28-ի N 1765-Ա որոշմամբ ստեղծված «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը՝ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստը նախագահում էր ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Նիստի շրջանակներում ընդգծվեց Քիմիական զենքի արգելման կոնվենցիայից բխող ՀՀ պարտավորությունների պատշաճ իրականացման կարևորությունը և այդ գործում միջգերատեսչական հանձնաժողովի արդյունավետ և հետևողական աշխատանքների դերն ու նշանակությունը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ազգային կիրառմանն առնչվող առկա խնդիրները, նախանշվեց այդ ուղղությամբ հետագա քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչպես նաև հաստատվեց հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը:

 

  • Կիսվել: