չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

Քննարկվել են ՀՀ-ի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև պաշտպանության բնագավառում երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:

  • Կիսվել: