կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Կիպրոսի պաշտպանության նախարարը գալիս է Հայաստան. Պապիկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Կիպրոսի պաշտպանության նախարարը գալիս է Հայաստան. Պապիկյանի հետ հեռախոսազրույց է ունեցել

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: 
 
Քննարկվել են նաև Կիպրոսի պաշտպանության նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն առաջիկա պաշտոնական այցին վերաբերող օրակարգային հարցեր:

  • Կիսվել: