հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քննարկվել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԶՈւ-ում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը

Քննարկվել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԶՈւ-ում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքը

Հունիսի 3-ին և 4-ին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, բուժծառայության գնդապետ Սահակ Օհանյանը հանդիպումներ է անցկացրել ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների անձնակազմի հետ։

Քննարկվել են կորոնավիրուսային համավարակի պայմաններում զինված ուժերում իրականացվող հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքն ու առաջիկա անելիքները։

Ռազմաբժշկական վարչության պետը հանդիպումներում կարևորել է հակակորոնավիրուսային պատվաստումների իրականացման գործընթացը, ընդգծել, որ պատվաստումն ապահովագրում է հիվանդության հետ կապված հնարավոր բարդություններից։ Քննարկվել են նաև պատվաստումների հետ կապված հնարավոր ռիսկերը, անձնակազմին հետաքրքրող այլ հարցեր։

 

  • Կիսվել: