հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում զինծառայողի մահվան հանգամանքներից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում զինծառայողի մահվան հանգամանքներից

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021 թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021 թ. մայիսի 14-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում:
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):
 
Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ):
 

  • Կիսվել: