երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում՝ հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում. Մարդու իրավունքների սիրիական կենտրոն

Քանի սիրիացի վարձկան է մահացել Արցախում՝ հայերի դեմ կռվի վերջին մի քանի ժամվա ընթացքում. Մարդու իրավունքների սիրիական կենտրոն

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թրքամետ սիրիացի գրոհայինների շրջանում շարունակվում են կորուստներ գրանցվել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի կողմից կռվելիս:

Նշվում է, որ հայերի դեմ կռվում վերջին մի քանի ժամում 14 սիրիացի վարձկան է սպանվել: Կենտրոնի աղբյուրի տվյալներով՝ մահացած սիրիացիներից ևս 20-ի մարմին թուրքերը տեղափոխել են Հալեպ:

 

Ընդհանուր առմամբ՝ թրքամետ սիրիական խմբավորումների գրոհայինների շրջանում, որոնց թուրքական կառավարությունը սեպտեմբերի վերջից ուղարկում է առաջնագիծ, մահվան դեպքերը հասել են առնվազն 231-ի, որոնցից 183-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: Մինչդեռ մարմինների մյուս մասը շարունակում է մնալ Ադրբեջանում:

 

  • Կիսվել: