ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է՝ օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի. Աբրահամյան

Քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է՝ օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի. Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը բացատրել է, թե ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին։

Այս առնչությամբ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Իշխանությունն ասում է՝ մենք ենք 44-օրյա պատերազմի պատասխանատուն ու մեղավորը, եկեք մեր գլխավորությամբ հանձնաժողով ձևավորենք, որտեղ մենք մեծամասնություն ենք, մեր նշանակած փորձագետներն են ու մեր հետ համագործակցող արտախորհրդարանական ուժերը ու դուք էլ եկեք մեր որոշումների մասնակիցը դարձեք։ Քանի երկիրը աղետի հասցրած ուժը իշխանության է՝ օբյեկտիվ քննության և ճշմարտության բացահայտման ուղղությամբ որևէ առաջընթաց չի լինի» ։ 

  • Կիսվել: