հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

Քաղաքացուն անհետ բացակայող ճանաչելու դիմումի ձևանմուշ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հայտում է, որ  մշակել է դիմումի ձևանմուշ ընտանիքում անհետ կորած անձ ունեցողների համար, որը կարող է ուղենշային լինել  քաղաքացուն անհետ կորած ճանաչելուն ուղղված գործընթացը սկսելու համար։ 

Համաձայն օրենքի փոփոխության՝ երեք ամիս զինծառայողի մասին տեղեկություն չունենալու դեպքում, կարելի է դիմել դատարան սահմանված կարգով անհետ բացակայող ճանաչելու համար։

Ձևանմուշն ունի ընդամենը ուղղորդող նշանակություն՝ յուրաքանչյուր դեպքով դիմումի ձևանմուշն օգտագործելիս պետք է անդրադառնալ և լրացնել տվյալ զինծառայողի հետ կապված փաստական տեղեկությունները։

Դիմումի ձևանմուշը կարող եք ներբեռնել Հիմնադրամի կայքից։  

 

  • Կիսվել: