շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել. factor.am

ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում ստուգումներ է սկսել. factor.am

Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է սկսել Պաշտպանության նախարարությունում: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:

Նա մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊՎԾ-ն Պաշտպանության նախարարությունում իրականացնում է վառելանյութի ձեռքբերման, վառելանյութի բնական կորուստների փաստացի տվյալների, ինչպես նաև շվաքարանների կառուցման աշխատանքների օրինականության ուսումնասիրություն: ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև նախարարության գնումները: Խոսքը վերաբերում է զինվորական և ծառայողական բնութագրերով կոշիկների և կիսաճտքավոր կոշիկների գնման գործընթացներին:

Ընթացքի մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում իրականացվող ուսումնասիրությունը։ ՊՆ-ում ՊՎԾ-ն ստուգումները սկսել է նախորդ տարվա դեկտեմբերից: Նախատեսվում է այն ավարտել մեկ ամսից: Նշենք, որ իշխանափոխությունից հետո սա առաջին դեպքն է, երբ պաշտպանական գերատեսչությունում ստուգումներ են իրականացվում:

  • Կիսվել: