հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում՝ կենդանի վահան դարձնելով իր  քաղաքացիներին․ Փորձագետ

Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում՝ կենդանի վահան դարձնելով իր քաղաքացիներին․ Փորձագետ

Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։  Այս մասին գրում է «Հենակետ» վելուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Ըստ փորձագետի՝ սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում  հասարական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։

«Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»,- ասվում է նրագրառման մեջ։

  • Կիսվել: