չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը շարունակվում է

Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը շարունակվում է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի դատավարությունը։ Ըստ մեղադրանքի, Զինված ուժերի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, գրում է 1lurer.am-ը:

Տուժողների իրավահաջորդներն այսօր դատարանին միջնորդել են նիստերն անցկացնել Երևանում, քանի որ դժվար է ամեն դատական նիստին ներկա լինելու համար հասնել Սյունիք: Պաշտպանական կողմը չի առարկել, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ ըստ Դատախազության, փոխգնդապետ Վերանյանը 2020-ի հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորմասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորում լսել են ԱԹՍ-ի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան և շարունակել ճանապարհը: 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է Ուրալին: Զոհվել է 18 զինծառյող, մեկն ստացել է մարմնական վնասվածքներ:

 

  • Կիսվել: