ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոխայցելությունը ներկայացվում է որպես վստահության վերականգնման փորձ, իսկ Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը. Պողոսյան

Փոխայցելությունը ներկայացվում է որպես վստահության վերականգնման փորձ, իսկ Ադրբեջանն ավելացնում է ռազմական ծախսերը. Պողոսյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը մեծապես կարևորեց դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում կայանալիք՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ սպասվող հանդիպումը:

Նա անդրադարձավ նաև հայ ու ադրբեջանցի լրագրողների աղմկահարույց փոխայցելություններին և նշեց, որ միջազգային հանրության կողմից դա ներկայացվում է որպես գործողություններ, որոնք միտված են վստահության վերականգնմանը, ինչպես նաև՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն:

Ըստ Պողոսյանի՝ տարիներ շարունակ էլ եթե լրագրողներն այցելեն, միևնույն է, վստահություն չի ձևավորվի: «Ինչի՞ մասին է խոսքը, եթե Ադրբեջանը փոխայցելությունից հետո իր բյուջեում 20 տոկոսով ավելացնում է սպառազինությունների ծախսը»,-ասաց բանախոսը:

Թևան Պողոսյանը հավելեց նաև, որ փոխայցելություններին պետք է հանգիստ նայել, քանի որ իրականությունն այն է, ինչ տեղի է ունենում սահմանին: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, մենք պետք է միասնական լինենք և շարունակենք ամրապնդել մեր անվտանգությունը

  • Կիսվել: