չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության  անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց

ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց

Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից 26-ը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ «Արդյունավետ ղեկավարում» թեմայով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

 

Մասնակիցների ղեկավարման հմտությունների զարգացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված դասընթացը վարել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մարիա Հովումյանը։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ Հայաստանի համար ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագրի շրջանակում։

  • Կիսվել: