հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՊՆ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած պատվիրակությունը վերադարձել է ոսկե մեդալներով և գավաթներով

ՊՆ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած պատվիրակությունը վերադարձել է ոսկե մեդալներով և գավաթներով

Նոյեմբերի 26-ին Հայրենիք է վերադարձել ՀՀ պաշտպանության նախարարության՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարել են գրեթե բոլոր քաշային կարգերում։

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնության արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ ըմբիշները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 6 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկում՝ 2 գավաթ։ Ե՛վ հունահռոմեական, և՛ ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքներով հայկական թիմը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերին։

Նոյեմբերի 19-26-ը անցկացված առաջնությանը մասնակցում էին 22 երկրի մարզիկ զինծառայողներ։

 

  • Կիսվել: