ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

Կառավարության որոշմամբ ստեղծվում է ՀՀ ՊՆ «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մարզական ակումբի գործունեության նպատակն է՝ ՀՀ զինված ուժերում սպորտի զարգացումը, նախարարության մարզական հավաքական թիմերի կազմավորումը և դրանցով ՀՀ զինված ուժերը հանրապետական և միջազգային առաջնություններում ներկայացումը, զինծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց ներգրավումը զինված ուժերի մարզական կյանքին եւ պարասպորտի զարգացումը, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության շրջանում զինվորական ծառայության գրավչության մասսայականացումը:

Այս ակումբի միջոցով հնավոր կլինի ապահովել ՊՆ հավաքական թիմերի մարզումն ու մանկապատանեկան թիմերի ձեւավորումը, ռազմակիրառական մարզաձեւերի զարգացումը, կազմակերպել զինծառայողների ու պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը: 

  • Կիսվել: