չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊՆ-ում քննարկել են ԲԿՄԱ-ի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը

ՊՆ-ում քննարկել են ԲԿՄԱ-ի վերագործարկման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 6-ին անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների և մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին և գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաև մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին: 

  • Կիսվել: