ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ տեղակալը հանդիպել է ակադեմիական դասընթացի մասնակիցների հետ

ՊՆ տեղակալը հանդիպել է ակադեմիական դասընթացի մասնակիցների հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը մայիսի 18-ին հանդիպել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկած «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացի երկրորդ հոսքի սովորողների հետ, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պաշտպանության նախարարի տեղակալը շնորհավորել նրանց, մաղթել հաջողություն ուսման ընթացքում:

Գաբրիել Բալայանը բարձր է գնահատել դասընթացի առաջին հոսքի արդյունքները և դասընթացի կազմակերպման ու անցկացման ուղղությամբ ՊԱՀՀ-ի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի գործադրած ջանքերը:

  • Կիսվել: