երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ (տեսանյութ)

ՊՆ պարզաբանումը՝ Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ առաջխաղացման վերաբերյալ (տեսանյութ)

Ավելի վաղ հայտնել էինք՝ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։

Ըստ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի՝ Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։

  • Կիսվել: