շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ պարզաբանումը՝ Էրեբունի օդանավակայանում բռնկված հրդեհի շուրջ

ՊՆ պարզաբանումը՝ Էրեբունի օդանավակայանում բռնկված հրդեհի շուրջ

«Նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է գրել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Էրեբունի» օդանավակայանի տանիքում բռնկված հրդեհին: Նա նշել է, որ այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում։

 

Հովհաննիսյանը, մասնավորապես, գրել է.

«Պարզաբանում «Էրբունի» օդանավակայանում անգարի տանիքի հրդեհի վերաբերյալ։ Շենքը շատ հին է, 2 հարկ, տանիքները ամբողջը փայտե։ Հանձնված է Արմ-Աէրո ՓԲՀ-ին, իրային պահեստ, նախնական տվյալով՝ զորամասին պատկանող ավիացիոն գույք չկա։ Այրված բենզոտարը ևս ՊՆ-ին չի պատկանում»։


Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ հրդեհի հետևանքով այրվել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր և հաստոցներ։

  • Կիսվել: