չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա արդյունքները

ՊՆ N զորամիավորումում ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա արդյունքները

N զորամիավորումում հունվարի 18-ին ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ զորամիավորման հրամանատարը մատնանշել է պլանավորած կարևորագույն միջոցառումներն ու գերակա խնդիրները, հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները, զորամիավորման հետ համագործակցող համայնքների ղեկավարները։

  • Կիսվել: