կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զորամասերից մեկում զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել․ ՊՆ

Զորամասերից մեկում զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել․ ՊՆ

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել  է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը․
 
«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:
 
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

  • Կիսվել: