շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՊՆ-ն ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց

ՊՆ-ն ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ չստուգված տեղեկատվություն տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին և սոցցանցերի օգտատերերին համոզիչ կերպով կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։

՛՛Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաև սոցիալական հարթակներում։

Հորդորում ենք դրսևորել զգոնություն և կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին՛՛,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: