հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 ՊՆ-ն՝ զինվորի ոտքերի երկարության հետ կապված համացանցում պտտվող նյութի մասին

ՊՆ-ն՝ զինվորի ոտքերի երկարության հետ կապված համացանցում պտտվող նյութի մասին

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էզինվորի ոտքերի երկարության հետ կապված համացանցում շրջանառվող նյութին:

Նա, մասնավորապես, գրել է. «Համացանցում նյութ է պտտվում զինվորի ոտքերի երկարության հետ կապված։ Հարգելիներս ես հասկանում եմ, որ մենք հաճախ էմոցիոնալ ենք մոտենում հարցերին, եթե մեր երեխան ըստ մեզ խնդիր ունի ապա բոլորը սխալ են, բայց ՀՀ առողջապահության համապատասխան մասնագետների վրա կասկածել պետք չէ։

Կենտրոնական բժշկական հանձնաժողովը տվյալ զինծառայողին ճանաչել է պիտանի գործելով լրիվ օրենքի սահմաններում։ ՀՀ կառավարության 2018 ապրիլի 13 ի 404 Ն որոշման համաձայն 43 գ հոդվածով նա պիտանի է ծառայության։

Հորդորում եմ զերծ մնալ չհիմնավորված տեղեկությունների տարածումից և չարատավորել ՀՀ ԶՈւ-երի համբավը։

Եվ չնայած ամեն դեպքում ցանկացած նման դեպքում մենք լրացուցիչ ուսումնասիրում ենք»։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Արցախի N զորամաս զորակոչված զինծառայող Ալբերտ Շառոյանի քույրը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ եղբայրն առողջական խնդիր ունի, սակայն նրան զորակոչել են բանակ:

  • Կիսվել: