հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ-ն վարժական հավաքներին նախատեսում է ներգրավել  նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների

ՊՆ-ն վարժական հավաքներին նախատեսում է ներգրավել նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամիս ժամկետով:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարության այս տարվա սեպտեմբերի 2-ի որոշմամբ հայտարարվել են վարժական հավաքներ՝ 3 ամիս ժամկետով և սահմանվել են վարժական հավաքներին ներգրավվող ըստ մասնագիտությունների պահեստազորայինների թվաքանակները: Մեզ հայտնի դարձավ, որ գործընթացը սկսելուց հետո անհրաժեշտություն է առաջացել վարժական հավաքներին ընդգրկել նաև պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչև 24 բժիշկ մասնագետների: Այսինքն՝ բժշկական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:

  • Կիսվել: