ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՆ-ն տեսանյութեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում թիրախավորված հոսպիտալից

ՊՆ-ն տեսանյութեր է հրապարակել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում թիրախավորված հոսպիտալից

ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութեր է հրապարակել հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի կողմից Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ թիրախավորված հոսպիտալից: 

«Հակառակորդի կողմից թիրախավորված հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը:

Սա այն է, ինչը ջանադրաբար հերքում էր պաշտոնական Բաքուն.«Ադրբեջանական բանակը կրակ չի վարում ոչ ռազմական թիրախների ուղղությամբ: Հայկական կողմի տարածած այն տեղեկությունը, թե Ադրբեջանի բանակը կրակ է բացել հիվանդանոցի վրա, որտեղ քաղաքացիական մարդիկ են բուժում ստանում, կեղծ է։ Հայտարարում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի բանակը քաղաքացիական ենթակառուցվածքների և ոչ ռազմական թիրախի ուղղությամբ կրակ չի վարում։ Մեր բանակը խստորեն հետևում է հումանիտար հրադադարի ռեժիմին»»,- մակագրել է նա։ 
 
 

 

Video Player

  • Կիսվել: