շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հայ-ռուսական բանակցություններում քննարկվել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության վերաբերյալ հարցեր. ՊՆ

Հայ-ռուսական բանակցություններում քննարկվել են նաեւ հայ-ադրբեջանական սահմանային իրադրության վերաբերյալ հարցեր. ՊՆ

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 11–ին, Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, հայկական կողմը բարձրաձայնել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր։

«Օգոստոսի 11-ին պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հայ-ռուսական բանակցությունների ընթացքում, բացի պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող օրակարգային հարցերից, հայկական կողմից բարձրացված եւ առանցքային կարեւորություն ներկայացնող խնդիրներ են եղել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունն ու դրա հանգուցալուծման ուղիները, սահմանային միջադեպերի կանխումը, Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը եւ, այդ համատեքստում, այնպիսի միջադեպերի բացառումը, ինչպիսին էր, օրինակ, այսօր, օգոստոսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի ՊԲ մարտական դիրքերի վրա հարվածային անօդաչու թռչող սարքի կիրառումը, եւ հայ ռազմագերիների վերադարձի խնդրի արագ հանգուցալուծումը»,– ասվում է ՊՆ–ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: