ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է․ պաշտպանության փոխնախախար

ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է․ պաշտպանության փոխնախախար

Ես զերծ կմնամ պատասխանել սահմաններին վերաբերող հարցերին, այդ թվում՝ թե մենք ձմեռվան պատրաստվելուն ուղղված ինչ աշխատանքներ ենք իրականացնում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Հարցին՝ իրականացնու՞մ են, Սարգսյանն արձագանքեց՝ անխոս: Անդրադառնալով Փայլասարի վերաբերյալ տարածվող տեղեկություններին՝ Սարգսյանն ասաց, որ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ներկայացրել, ինքն էլ հաստատում է այդ հաղորդագրությունը:

Հարցին՝ ՊՆ-ն փորձում է թաքցնե՞լ ինչ-որ բան, Սարգսյանն արձագանքեց. «Բացարձակ, ՊՆ-ն ոչինչ չի թաքցնում, ինչը հնարավոր է հանրայնացնել, հանրայնացնում է: Բազմիցս խնդրել եմ հետևել պաշտոնական լրահոսին, որևէ պատկան մարմին որևէ բան չի թաքցնում, որովհետև մեր երկիրն իր չափով, մարդկանց ակտիվությամբ այնպիսին է, որ հնարավոր էլ չէ որևէ բան թաքցնել»,-ասաց նա:

Հարցին՝ լրագրողները կարո՞ղ են շրջայց կատարել Փայլասարում, Սարգսյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին, եթե թույլ կտան, կգնան:

«Թաքցնելու ոչինչ չունենք, զորքերի կահավորվածության, դիրքերի, դրանց քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով»,-ասաց նա:

  • Կիսվել: