շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոստիկանությունը կոչ է անում սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելիս ուղիղ հեռարձակում չիրականացնել

Ոստիկանությունը կոչ է անում սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելիս ուղիղ հեռարձակում չիրականացնել

Հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից սադրանքները շարունակվում են, տեսականորեն առկա է իրադրության սրման հնարավորություն:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչով դիմել էր ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ մարտական գործողությունների տարածք հանդիսացող գոտիներ, սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց և ուղիղ հեռարձակում իրականացնելուց:

«Լրատվամիջոցներին կրկին կոչ ենք անում այս պայմաններում ցուցաբերել անհրաժեշտ պատասխանատվություն, ձեռնպահ մնալ սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելուց:

Հիշեցնենք, որ բոլոր սահմանամերձ բնակավայրերի մուտքերի մոտ տեղակայված են ոստիկանական հենակետեր»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

  • Կիսվել: