չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով բանակին առնչվող թեմաների քննարկումներից

ՊՆ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ բջջային հեռախոսով բանակին առնչվող թեմաների քննարկումներից

ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում: Այս մասին ՊՆ-ն հայտարարություն է տարածել։

«Զինված ուժերի զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը համոզիչ կերպով կոչ է անում ձեռնպահ մնալ բանակին առնչվող թեմաների քննարկումներից բջջային հեռախոսով, ինչպես նաև համացանցում, մասնավորապես՝ տարբեր սոցիալական հարթակներում:

Նման քննարկումները կարող են հասանելի դառնալ հակառակորդին, ինչն իրական վտանգներ է պարունակում Հայրենիքի պաշտպանների համար: Ձեռնպահ մնալով այդպիսի գործողություններից և հետևելով բացառապես ՀՀ ՊՆ պաշտոնական աղբյուրներով տարածվող տեղեկատվությանը՝ մենք կնպաստենք մեր բանակի նորանոր հաջողություններին»,- ասված է հայտարարությունում։

  • Կիսվել: