կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
ՊՆ-ն հրաժարվել իրեն փոխանցված անշարժ գույքերից

ՊՆ-ն հրաժարվել իրեն փոխանցված անշարժ գույքերից

Կառավարության այսօրվա նիստում ուժը կորցրած է ճանաչվել որոշ գույքերի փոխանցումը ՊՆ-ին:

Խոսքը հետեւյալ անշարժ գույքերի մասին է.

Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1-ին փողոց 71, Կոշ գյուղի 1-ին փողոց 67 և Կոշ գյուղի 1-ին փողոց 56 շենքի մասին է:

Այս  հասցեներում գտնվող անշարժ գույքերն ամրացվել են ՊՆ-ին: Մինչև որոշման ընդունումը ՊՆ ներկայացուցիչների կողմից տեսողական ձևաչափով ուսումնասիրվել են փոխանցվող գույքերը, սակայն որոշման ընդունումից հետո կապիտալ շինարարության ոլորտում ՊՆ իրավասու կառուցվածքային ստորաբաժանման մասնագետների հետ գույք 1-ի լրացուցիչ մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքներով ակնհայտ է դարձել, որ այդ հասցեում տեղակայված շենք-շինությունները գտնվում են բավականին անմխիթար վիճակում, դրանց վերանորոգումը կամ դրանց քանդման և նորերի կառուցման գործընթացը տնտեսապես և ժամանակային առումով արդարացված չեն, որի հետևանքով գույք 1-ի օգտագործումը ԶՈՒ կարիքների համար նպատակահարմար չի գտնվել:

Հաշվի առնելով, որ դեռևս տեղի չի ունեցել նշված գույքը ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացման պետական գրանցումը, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման համապատասխան կարգավորումը:

  • Կիսվել: