կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՊՆ-ն հերքում է Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

ՊՆ-ն հերքում է Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեղեկությունները, թե Վաղարշակ Հարությունյանի և  նհետ կորածների հարազատների միջև միջադեպ է տեղի ունեցել, իրականությանը չի համապատասխանում։

 «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկություն է տարածել այն մասին, թե իբր օրերս, Արցախում, ԱՀ պաշտպանության նախարարության շենքում, անհետ կորածների հարազատների և ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում նույնիսկ քաշքշուկ է սկսվել հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարի միջև:

Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Արցախ այցելել է նախորդ տարի, դեկտեմբերին: Այցի ընթացքում, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում կայացել է հանդիպում անհետ կորած զինծառայողների հարազատների հետ, որի ընթացքում ոչ մի միջադեպ տեղի չի ունեցել»,- նշվում է ՊՆ հաղորդարգրության մեջ։

  • Կիսվել: