չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց

ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, թե ներքին կարգով որոշ մարդիկ ազատվել են վարժական հավաքներին մասնակցելուց

Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, թե Պաշտպանության նախարարությունը ներքին կարգով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» է տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից։

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը InfoPort.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը։  «Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, դա չի համապատասխանում իրականությանը։ Եթե գիտեք նման մարդու, ով ազատվել է վարժանքներից, ասեք: Դա օրենքով սահմանված կարգով վերաբերում է բոլորին», - նշեց Թորոսյանը:

  • Կիսվել: