հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը

ՊՆ-ն հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին տեղեկությունը: Ստեփանյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Ստեփանյանը:

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել մի խումբ բարձրաստիճան սպաների կողմից ազատման դիմումներ գրելու մասին:

Ավելի վաղ, ՊՆ-ն հերքել էր նաև ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կողմից ազատման դիմում գրելու մասին տեղեկությունը:

  • Կիսվել: