երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը

 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում: ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

  • Կիսվել: