երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի են ադրբեջանական կրակոցներից Երասխում վիրավորված օտարերկրացիների անունները

Հայտնի են ադրբեջանական կրակոցներից Երասխում վիրավորված օտարերկրացիների անունները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է այսօր՝ հունիսի 14-ին, Երասխի գործարարանում ադրբեջանական կրակոցներից վիրավորված երկու օտարերկրացիների անունը։

«Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ  ադրբեջանական կրակի հետեւանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը եւ Միրհասան Սահաջանը»,- հայտնում է նախարարությունը:

  • Կիսվել: